Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մոսկվայում առանց վարորդի ավտոմեքենան հարվածել է մի կնոջ

Մոսկվայում առանց վարորդի ավտոմեքենան հարվածել է մի կնոջ
11.06.2013 | 12:22

Երեկ երեկոյան Մոսկվայի ավտոտեսուչները արձանագրել են մի դեպք, երբ առևտրի կենտրոններից մեկի դիմաց կայանած «Կիա Պիկանտո» մեքենան, որի ղեկին չի եղել վարորդ` հարվածել է 51-ամյա մի կնոջ: Այս մասին Интерфакс.ру -ին հաղորդել է Մոսկվայի ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը: Վերջինիս տեղեկացմամբ, մայրաքաղաքի երթևեկությունը վերահսկող տեսուչները պարզել են, որ մեքենայի կին վարորդը, կայանելով մեքենան Ալտուֆեվսկի մայրուղու հանրախանութի մոտ (որտեղ նրա 12 տարեկան որդին էր), մի փոքր հեռացել է նրանից: Որոշ ժամանակ անց այդ մեքենան սկսել է ինքնուրույն շարժվել և հարվածել է հետիոտնին: Տուժողը որովայնի հատվածում ստանալով բութ վնասվածքներ և կողերի կոտրվածք` տեղափոխվել է հիվանդանոց:

Ավտոտեսուչները փորձում են պարզել, թե ինչպե՞ս կարող էր մեքենան ինքնուրույն շարժվել, արդյո՞ք դա վարորդի անփութության կամ երեխայի չարաճճիության հետևանք չէ:
Դեպքի մանրամասները պարզվում են:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ